Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին:
Խաղաղապահներին ուղված իր խոսքում Սեյրան Օհանյանը նշել է, որ միջազգային առաքելության կազմում օտարերկրացի զինծառայողների հետ ծառայելիս հայ խաղաղապահները ոչ միայն կսովորեն նրանց փորձից, այլև իրենք էլ շատ լավ որակներ կունենան ցուցադրելու:
— Լիբանան գնալու համար կա ևս մեկ կարևոր պատճառ: Լիբանանը ոչ Կոսովո է, և ոչ էլ Աֆղանստան: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արևելք է: Ուստի իմացեք, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ձեր ծառայությամբ նպաստում եք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը, — ավելացրել է նախարարը:
Նշենք, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL – United Nations Interim Force in Lebanon) այդ երկրում գործում են 1978-ից:
Հայաստանի պաշտպանության նախարարությանն այս տարվանից սկսած խաղաղապահ առաքելության շրջանակներում ՀՀ զինծառայողների 30 հոգանոց դասակ ու 2 շտաբային սպա է ուղարկելու Լիբանան, որտեղ զինծառայողները Իտալիայի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման կազմում կհսկեն ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը: Իտալիայի ստորաբաժանման կազմում հայ զինծառայողների ծառայության մասին տեխնիկական համաձայնագիրը կնքել են երկու երկրների պաշտպանության նախարարները 2014-ի հունիսի 4-ին Բելգիայում:
Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը: Ներկայում Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները նմանատիպ առաքելությունների շրջանակներում ծառայություն են իրականացնում նաև Աֆղանստանում ու Կոսովոյում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 23-29, 2014 | Ռազմ.info
Pingback: ՀՀ ՊՆ առաջին տեղակալն Ամստերդամում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների թեմայով համաժողովին | Ռազմ.info
Pingback: Հայաստանն ու Լիբանանը քննարկել են ռազմաքաղաքական հարաբերությունների հաստատումը | Ռազմ.info
Pingback: Ստորագրվել է հայ-լիբանանյան ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը | Ռազմ.info
Pingback: ՀՀ նախագահը Իտալիայի ՊՆ-ում քննարկել է երկկողմ ռազմական գործակցությունը և Արցախի հիմնահարցը | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանը Լիբանանում հանդիպել է հայ խաղաղապահներին | Ռազմ.info
Pingback: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ժամկետը երկարացվել է 1 տարով | Ռազմ.info
Pingback: Լիբանան է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների երրորդ խումբը | Ռազմ.info
Pingback: Իտալիան առաջարկել է Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի | Ռազմ.info