ՌԴ ՌԾՈւ կասպյան նավատորմիղի հետևակայինները «վնասազերծել են ահաբեկիչներին»

ՌԴ ռազմածովային ուժերի կասպյան նավատորմիղի հետևակայինները զորավարժանքի ժամանակ վնասազերծել են պայմանական ահաբեկիչներին, որոնք «ցանկացել են գրավել» զորամասերից մեկը, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

ՌԴ ՌԾՈՒ Կասպյան նավատորմիղի հետևակայինները՝ հակաահաբեկչական պայքարի սցենարով զորավարժանքի ժամանակՌԴ ռազմածովային ուժերի Կասպից ծովի նավատորմի հետևակայինները՝ հակաահաբեկչական պայքարի սցենարով զորավարժանքի ժամանակ

ՌԴ ՌԾՈՒ Կասպյան նավատորմիղի հետևակայինները՝ հակաահաբեկչական պայքարի սցենարով զորավարժանքի ժամանակ

Համաձայն զորավարժանքի սցենարի՝ զինյալների 10-15 հոգանոց խումբը հետագայում գրավելու ու շահագործելու նպատակով հետախուզել է զորամասի տեղանքը, այնուհետև «զինյալների» առաջին խումբը կրակահերթ է բացել զորամասի ուղղությամբ, իսկ երկրորդ խումբը՝ փորձել ներխուժել զորամասի տարածք:

Հարձակման ենթարկված զորամասի հերթապահ անձնակազմն ահազանգի ազդանշանից հետո ստացել է զենքն ու անցել ինքնապաշտպանության: Ռազմածովային ուժերի հետևակայիններին հաջողվել է շրջապատել և ոչնչացնել պայմանական զինյալների խմբին:

Զորավարժանքին մասնակցել է 100 զինվորական և 10 միավոր ռազմական տեխնիկա:

Հավելենք, որ վերջին շրջանում Կասպից ծովի մոտակայքում, մասնավորապես՝  Դաղստանում ավելացել են ահաբեկչական գործողությունների դեպքերը: Ռազմ.ինֆո-ն կազմել է 2015 թվականից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների ժամանակագրությունը:

2 responses to “ՌԴ ՌԾՈւ կասպյան նավատորմիղի հետևակայինները «վնասազերծել են ահաբեկիչներին»

  1. Pingback: ՌԴ ՌԾՈւ կասպյան նավատորմիղի դեսանտային կատերները զորավարժություններ են իրականացրել | Ռազմ.info

  2. Pingback: Կասպից ծովում շարունակվում են ՌԴ ՌԾՈւ զորավարժությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *