Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015

Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։  Ռազմինֆոն կազմում է 2015թ. Դաղստանում կատարված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների ժամանակագրությունը։

• Հունվարի 7-ին Խասավյուրտում անծանոթները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 ոստիկան սպանվել էր, ևս 2-ը վիրավորվել։ Սպանվել էր նաև հարձակվողներից մեկը։

•  Հունվարի 15-ին Խասավյուրտում գրանցվել էր մեկ այլ միջադեպ, որի ժամանակ սպանվել է զինված տղամարդ։

• Հունվարի 27-ին գրանցված միջադեպի ժամանակ ոստիկանները ոչնչացրել են երկու զինյալի։

• Փետրվարի 24-ին դարձյալ Խասավյուրտում զինյալները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, 2 զինյալ և 1 ոստիկան սպանվել էին, հարձակվողներից ևս մեկը կարողացել էր թաքնվել։

• Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ  դեռևս փետրվարի 25-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ հայտարարված  4 գյուղերում հանվել է  ռեժիմը։ Գործողությունների արդյունքում սպանվել է 7 զինյալ:

• Մարտի 19-ին Մախաչկալայի ավաններից մեկում փոխհրաձգության արդյունքում մեկ ոստիկան և զինյալ  են վիրավորվել։

• Մարտի 21-ին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ընթացքում  սպանվել է 7 զինյալ՝ 4 տղամարդ և 3 կին։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է 2 ինքնաձիգ։ Քաղաքացիական անձինք չեն տուժել։

• Մարտի 24-ի վաղ առավոտից Դաղստանի Ցումադինսկի շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Երեկոյան 19-ի սահմաններում հանվել է ռեժիմը, սակայն ոչ մի տվյալ չի հաղորդվում։

• Մարտի 25-ին Դաղստանի Խասավյուրտի շրջանում ոստիկանական ջոկատը  ստուգումների համար փորձել է կանգնեցնել ավտոմեքենա, որի զինված ուղևորները սկսել են կրակել ոստիկանների ուղղությամբ։ Պատասխան կրակի ժամանակ զինված ուղևորներից մեկը տեղում սպանվել է, իսկ մյուսը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Սպանվածները ենթադրաբար 1987թ ծնված Մուրադ Մուխրալովը և 1994թ. ծնված Շամհալ Սալաթհանով են։

• Դաղստանի Խասավյուրտ շրջանի բնակելի տներից մեկում մարտի 31-ին հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է «ղզլարյան» զինված խմբավորման ղեկավար Շահբան Հասանովը։ Հասանովը ծնվել է 1990 թվականին։ 2014թ. հոկտեմբերին դուրս գալով ազատազրկման վայրից՝ ղեկավարել է այսպես կոչված «ղզլարյան» զինված խմբավորումը, այնուհետև ներգրավվել է «Իսլամական պետություն» զինված խմբավորմանը։

• Դաղստանի Բույնանսկի շրջանում ապրիլի 19-ին հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է 5 հոգի, որից 3-ը զինված խմբավորումների ղեկավարներ։ Սպանվածների թվում են՝ ահաբեկչական «Իմարաթ Կավկազա» խմբի ղեկավար Ալիասհամ Քեբեկովը, Ունցուկուլսկիի շրջանի զինյալների էմիր Շամիլ Հասանովը և վերջիններիս կանայք։

• Ապրիլի 24-ին  Դաղստանի Կարաբուդախկենտսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել։ Գործողության ժամանակ ուժայինները սպանել են մեկ զինյալի, ևս 2 դի ,է հայտնաբերվել տան նկուղում սարքված բունկերում։

• Ապրիլի 27-ին Դաղստանի Խասավյուրտի շրջանում իրավապահները շրջապակել, ապա փոխհրաձգության ժամանակ ոչնչացրել են զինված խմբավորման անդամ Հասմուհամեդ Չարինովին։ Վերջինս հայտնի զինված խմբավորման ղեկավար է եղել։

• Մայիսի 19-ին Իզբերբաշում  անծանոթը կրակել է մեքենան ստուգող ոստիկանի ուղղությամբ։  Փոխհրաձգության ժամանակ սպանվել է Նուրիդին Մագոմեդովը։ Վերջինս անօրինական զինված խմբավորման ակտիվ անդամ է եղել։

• Մայիսի 27-ին Դաղստանի Կուրախսկի շրջանում իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների ժամանակ ուժայինների ուղղությամբ 2  անծանոթ է կրակել։ Պատասխան կրակի ժամանակ երկուսն էլ սպանվել են։ Ավելի ուշ պարզվել է, որ սպանվել է 3 հոգի։

• Հունիսի 6-ին Կիզիլյուրտի շրջանի Կոմսոմոլսկոե գյուղի մերձակայքում փոխհրաձգության ժամանակ սպանվել է Սուլեյման Զայնուլաբիդովը, ով ուժային կառույցների տվյալներով,  ղեկավարել է զինված խմբավորում։

• Հունիսի 15-ին Մախաչկալայի շրջանում 3 զինված մարդ հարձակվել էին բնակիչներից մեկի տան վրա։  Վերջիններիս բռնելու ժամանակ զինված մարդկանցից մեկը սպանվել է։

• Հունիսի 22-ին Դաղստանում հակաահաբեկչական գործողության ժամանակ չեզոքացվել է այսպես կոչված «խասավյուրտյան» զինված խմբավորման երկու մասնակից։ Գործողության ընթացքում իրավապահներ կամ քաղաքացիական անձինք չեն տուժել։

• Հունիսի 23-ին Դաղստանի Ունցուկուլսկի և Բույնանսկի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է  հայտարարվել, որի ընթացքում սպանվել է երկու զինյալ, ինչպես նաև մեկ զինծառայող։ Փոխհրաձգության ժամանակ սպանվածը Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պայմանագրային զինծառայող է եղել։

• Հուլիսի 3-ին Դաղստանի Դերբենդի և Կիզիլյուրտի շրջաններում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները շրջափակել էին զինյալների ամառային բազան Նաչաևկա և Մացաևկա գյուղերի մեջտեղում։ Փոխհրաձգության արդյունքում սպանվել են սպանվել են զինյալներից 2-ը, զոհվել է նաև ներքին գործերի նախարարության 1 զինծառայող։

• Հուլիսի 7-ին անծանոթը խանութի դռան տակ փորձել է պայթուցիկ դնել։ Երբ ոստիկանները փորձել են նրան բռնել, վերջինս կրակել է իրավապահների ուղղությամբ և պատասխան կրակոցների ժամանակ սպանվել։  Վերջինս զինված խմբավորման անդամ է եղել։

• Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Դաղստանի Դերբենդի շրջանում, որտեղ հայտարարված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, երկու զինյալ ավտոմեքենայից սկսել են կրակել հատուկ ծառայության աշխատակիցների ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ զինյալները սպանվել են։

12 responses to “Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015

  1. Pingback: ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի հետևակայինները «վնասազերծել են ահաբեկիչներին» | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ ՌԾՈւ կասպյան նավատորմիղի դեսանտային կատերները զորավարժություններ են իրականացրել | Ռազմ.info

  3. Pingback: Դաղստանում սպանվել են ահաբեկչական խմբավորման ղեկավարներ | Ռազմ.info

  4. Pingback: Հակաահաբեկչական գործողության ժամանակ Դաղստանում 3 զինյալ է սպանվել | Ռազմ.info

  5. Pingback: Դաղստանում սպանվել է զինված խմբավորման ղեկավար | Ռազմ.info

  6. Pingback: Armday – Դաղստանում սպանվել է զինված խմբավորման ղեկավար

  7. Pingback: Դաղստանում հայտանբերվել է ռումբերի պատրաստման գատնի 2 արտադրամաս | Ռազմ.info

  8. Pingback: Դաղստանում սպանվել է զինված խմբավորման 2 անդամ | Ռազմ.info

  9. Pingback: Դաղստանում սպանվել են 2 զինյալ և մեկ զինծառայող | Ռազմ.info

  10. Pingback: Հյուսիսային Կովկասում ռուսաստանցի երեք զինյալ է ոչնչացվել | Ռազմ.info

  11. Pingback: «Իսլամական պետության» շարքերը համալրել է 300-ից ավելի դաղստանցի | Ռազմ.info

  12. Pingback: Դաղստանում դարձյալ զինյալներ են սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *