Վրաստանյան հերթական զորախումբն Աֆղանստան է մեկնում • Վրաստանի բնակչության 87%-ը վստահում է բանակին • Վրաստանի վարչապետն ու ԶՈւ ԳՇ պետը ծանոթացել են չեխական արտադրության զենքերին։
• Մարտի 24-ին Վազիանի ռազմաբազայում կայացել է Վրաստանի զինված ուժերի մեխանիզացված 4-րդ բրիգադի 43-րդ գումարտակի Աֆղանստան ճանապարհելու արարողությունը։ Զինծառայողները մասնակցելու են Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը։ Վրաստանի ԶՈւ 43-րդ գումարտակն Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում փոխարինելու է այնտեղ արդեն 6 ամիս ծառայող 51-րդ գումարտակին։
• ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կատարած սոցիոլոգիական հետազոտության տվյալներով՝ Վրաստանի բնակչության 79 տոկոսն աջակցում է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։ Նույն հարցման տվյալներով՝ հարցմանը մասնակցածների 87 տոկոսը վստահում է զինված ուժերին։
• Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 24-ին այցելել է չեխական Česká zbrojovka (CZ) ընկերության և վրաստանյան «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի համատեղ միջոցառմանը, որտեղ չեխական կողմը ներկայացրել է սեփական արտադրության հրաձգային զենքեր։
Ռազմաշաբաթը նաև