Վրաստանյան հերթական զորախումբն Աֆղանստան է մեկնում

Մարտի 24-ին Վազիանի ռազմաբազայում կայացել է Վրաստանի զինված ուժերի մեխանիզացված 4-րդ բրիգադի 43-րդ գումարտակի Աֆղանստան ճանապարհելու արարողությունը։ Զինծառայողները մասնակցելու են Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը։

Աֆղանստան մեկնող Վրաստանի ԶՈւ 43-րդ գումարտակի զինծառայողները

Աֆղանստան մեկնող Վրաստանի ԶՈւ 43-րդ գումարտակի զինծառայողները

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Եվրոպայում ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարի տեղակալ, գեներալ Նորման Քուլինգը։

Հավելենք, որ Վրաստանի ԶՈւ 43-րդ գումարտակն Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում փոխարինելու է այնտեղ արդեն 6 ամիս ծառայող 51-րդ գումարտակին։ 43-րդ գումարտակն առաջիկա 6 ամիսների ընթացքում ամերիկյան ծովային հետևակի զինծառայողների հետ մասնակցելու են բոլոր գործողություններին։ Նրանց գլխավոր խնդիրը Բահրամ ավիաբազայի անվտանգության ապահովումն է։

Տեղեկացնենք նաև, որ Աֆղանստան մեկնող զինծառայողները մի քանի ամիս վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցնում։

Հավելենք, որ 2014 թվականի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը 2015 թվականից փոխարինեց «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Վրաստանը միացավ նաև 2015 թվականից Աֆղանստանում մեկնարկած վերջնական «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ ամերիկյան զորախմբի կազմում։

Այս առաքելությունը լինելու է ոչ մարտական, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։

One response to “Վրաստանյան հերթական զորախումբն Աֆղանստան է մեկնում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *