Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆով Սեմերխան Էթիբար օղլուն մահացել է՝ նախնական տվյալներով ծառայակցի արձակած գնդակից։
Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, հայտնում է ադրբեջանական Moderator.az լրատվակայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է նաև, որ սպանվածը ծնվել էր 1995-ին և բանակ էր զորակոչվել Թովուզի շրջանից։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ լրատվամիջոցը չի հայտնում։ Տեղեկությունն առայժմ չի հայտնվել նաև պաշտոնական լրահոսում։
Նշենք, որ 2015-ի մարտ ամսին սա ադրբեջանական բանակի՝ Ռազմինֆոյի արձանագրած 8-րդ կորուստն է։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում սպանված ևս 3 զինծառայողի մասին էլ ավելի վաղ՝ մարտի 7-ին, հայտնել էր հայաստանյան Times.am լրատվակայքը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info