Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողը սպանվել է ծառայակցի կրակոցից • Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինծառայողի սպանության փաստը։
• Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ․ ծնված Յուսիֆով Սեմերխան Էթիբար օղլուն մահացել է՝ նախնական տվյալներով ծառայակցի արձակած գնդակից։ Դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 24-ին։
• Ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ մարտի 26-ին հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է Գերանբոյի շրջանի Սեֆիքյուրդ գյուղից զորակոչված պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն։ Ավելի ուշ, երբ զինծառայողի մահվան մասին տարածվել է ցանցում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, սակայն այդպես էլ հաղորդագրություն չի տեղադրել։
Ռազմաշաբաթը նաև՝