Թուրքիայի զինված ուժերում զինծառայող է ինքնասպան եղել • Սիրիայից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի տարածք, Թուրքիայի ԶՈւ-ն պատասխանել է • Թուրքական զինուժը հրետակոծել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերը
• Թուրքիայի հարավարևելյան՝ Սիրիային սահմանակից Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում տեղակայված Բարաժի պահպանման վաշտի զինծառայող, պայմանագրային ժանդարմ, սերժանտ Ալի Յալչընքայան մարտի 21-ի առավոտյան ինքնասպան է եղել։
• Սիրիայի կառավարական զորքերը զինված խմբավորումների հետ բախումների ընթացքում արձակված արկերից մեկը հատել է Թուրքիայի սահմանը և ընկել հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառում։ Ի պատասխան՝ թուրքական կողմը Հաթայի Յայլադաղը սահմանային զորամասում տեղակայված երկու միավոր T-155 Fırtına հաուբիցներով կրակել է Սիրիայի կառավարական զորքերի հրետանային համակարգերի ուղղությամբ։
• Մարտի 25-ին Թուրքիայի զինված ուժերի՝ հարավարևելյան Հաքքարի նահանգում տեղակայված ստորաբաժանումները 150մմ T-155 Firtina հաուբիցներով և 120 մմ հրետանային համակարգերով կրակել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերի ուղղությամբ:
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info