Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 մարտի, 2015

Հոսպիտալում մահացել է ՊԲ վիրավոր զինծառայող • ՊԲ զինծառայողը հանկարծամահ է եղել • Պայմանագրային զինծառայող է անցել հակառակորդի կողմը • ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը • ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում մշակվել է ճգնաժամային իրավիճակներում գործողությունների ծրագիր • Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել են ՀՀ-ում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունը • Սեյրան Օհանյանն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ • Նախարար Օհանյանը մեկնել է Արցախ • ՊՆ-ում քննարկվել է ԶՈւ կառավարման արդյունավետությունը։

Նախարար Օհանյանին են ներկայացնում հայրենական արտադրության հեռադիտակներ

Նախարար Օհանյանին են ներկայացնում հայրենական արտադրության հեռադիտակներ

• Մարտի 26-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող Սամվել Սասունի Հակոբյանը:

• Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը:

• Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ պայմանագրային զինծառայող շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

• Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովում 104 կողմ (2 դեմ, 6 ձեռնպահ) ձայներով երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որը կարգավորում է Հայաստանում ռազմական արդյունաբերության գործունեությունը:

• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում մարտի 19-20-ին քննարկվել են անդամ վեց երկրների հավաքական անվտանգության զորքերի, օպերատիվ արձագանքման զորքերի և խաղաղապահ ուժերի գործողությունները՝ հնարավոր ճգնաժամային իրավիճակում։

• Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում  ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկին:

Նույն օրը ՀԱՊԿ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի՝ Հայաստանում կայանալիք «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին

• Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ ռազմական արդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ծանոթացել ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության զինատեսակներին, դրանց պատրաստման ու նորոգման տեղամասերին, ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներին:

• Մարտի 21-ին Նախարար Օհանյանը մեկնել է Արցախ, որտեղ ծանոթացել է մարտի 19-ին գրանցված դիվերսիոն հարձակման մանրամասներին, զրուցել հակառակորդին հետ շպրտած զինծառայողների և հրամկազմի հետ։

• Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկվել են ԶՈւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 մարտի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *