Մեծ Բրիտանիան և Թուրքիան կքննարկեն ԻՊ դեմ պայքարի խնդիրը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դեկտեմբերի 9-11-ն աշխատանքային այցով լինելու է Անկարայում, որը շրջանակներում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու է «Իսլամական պետության» դեմ պայքարի խնդիրը:  

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոն

Ինչպես հայտնում է թուրքական «Դեյլի Նյուզ» լրատվականը, Թուրքիայի նախագահ Էրդողանն այս մասին հայտնել է նոյեմբերի 29-ին Ստամբուլում տեղի ունեցած Sweet Talk ֆորումի ժամանակ՝ նշելով, որ Թուրքիա-Բրիտանիա երկկողմ հարաբերությունները և քաղաքական միասնական կամքը կարևոր են ոչ միայն երկու ժողովուրդների, այլև դժվար ժամանակներ ապրող տարածաշրջանի ազգությունների համար:

Այցի շրջանակներում քննարկումների վերաբերյալ մանրամասները դեռ ճշտվում են, սակայն Էրդողանը հայտարարել է, որ իրենք մեծապես կենտրոնանալու են Իրաքում և Սիրիայում ԻՊ դեմ պայքարելու խնդրի վրա:

Վերոնշյալ ֆորումի ժամանակ Էրդողանը կրկին խոսել  է նաև ոչ միայն  ԻՊ, այլ զուգահեռ Ասադի ռեժիմի դեմ պայքարելու անհրաժետության մասին և նշել, որ ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններն անհնար են, քանի դեռ Սիրիայում չի հաստատվել ոչ թռիչքային գոտի:

Հիշեցնենք, որ Թուրքիային ԻՊ դեմ պայքարում ակտիվորեն ներգրավվելու կոչով է անում  նաև ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թվում  Թուրքիայում էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *