Թուրքիայում դարձյալ բախվել են քուրդ ցուցարարներն ու անվտանգության ուժերը

Դեկտեմբերի 6-ին Թուրքիայում ցույց անող քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև հերթական բախման ժամանակ սպանվել է 18 ամյա քուրդ երիտասարդ։ Սա բողոքի ակցիաների նոր ալիքի առիթ է դարձել Դիարբեքիրում, Յուքսեքովայում, Հաքքյարիում և  քրդաբնակայլ շրջաններում։ Բախումների հետևանքով երկուստեք վիրավորներ կան, հաղորդում է թուրքական «Ռադիկալ» լրտավականը:

Քուրդ ցուցարարները Ջիզրեում: Աղբյուրը՝ թուրքական «Միլլիյեթ» լրատվական

Քուրդ ցուցարարները Ջիզրեում: Աղբյուրը՝ թուրքական «Միլլիյեթ» լրատվական

Համաձայն աղբյուրի՝ երիտասարդի մահվան պատճառը ցույցին միջամտած ոստիկաններից ստացած հարվածներն են եղել: Վերոնշյալ բողոքի ցույցը կազմակերպվել էր 2013թ դեկտեմբերի 6-ի Յուքսեքովայում բողոքի ակցիայի ժամանակ մահացած երեք քրդերի մահվան տարելիցի կապակցությամբ։ Անցյալ տարի դեկտեմբերի սկզբին թուրքերը պղծել էին քրդական գերեզմանոց, որից հետո PKK-ի գլխավորությամբ քրդերը բողոքի ցույցեր էին կազմակերպել։ Չնայած պղծելու լուրերն ավելի ուշ տեղական թուրքական ղեկավարությունը հերքել էր։

Իրավիճակը լարված է նաև Ջիզրեյի շրջանում: Տեղի քրդերը նույն օրը  բողոքի ակցիա են կազմակերպել Քոբանիում «Իսլամական պետության» կողմից իրականացվող գործողությունների դեմ՝ փակելով և վերահսկողություն սահմանելով կենտրոնական փողոցների ու պողոտաների վրա: Թուրքական անվտանգության ուժերը փորձել են ճնշել ապնօրինական ցույցը, ինչի արդյունքում այն վերածվել է բախումների:  Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» լրատվականը:

Հիշիցնենք, որ Քոբբանիում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը քրդերի մոտ դժգոհություն էր առաջացրել նաև այս տարվա հոկտեմբերին: Մի շարք շրջաններում մարդիկ փողոց էին դուրս եկել քրդական դրոշներով ու Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար Աբդուլլա Օջալանի նկարներով։

Թուրքիայի ավելի քան 14 խոշոր քաղաքում անկարգությունները ճնշելու համար թուրքական կառավարությունը պարետային ժամ էր հայտարարել Վանում, Մուշում, Դիարբեքիրում, Սիիրիթում (Սղերդ), Մարդինում։ Տարբեր հաշվարկներով բախումների հետևանքով հոկտեմբերին մահացել է ավելի քան 30 մարդ։

One response to “Թուրքիայում դարձյալ բախվել են քուրդ ցուցարարներն ու անվտանգության ուժերը

  1. Pingback: Թուրքիայում ոստիկանության և քրդերի հերթական բախման հետևանքով քուրդ երիտասարդ է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *