Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014-ի նոյեմբերի 14-ին Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում «Միասնություն 2014» զորավարժության ակտիվ փուլի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև նոյեմբերի 12-ին Արցախում հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցմանն ու դրան՝ հայկական կողմի հնարավոր պատասխանին։
Ինչպես Արցախից հաղորդում է Ռազմինֆոյի թղթակիցը, Սեյրան Օհանյանը հայտարարել է՝ հարևան ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրվելու է:
Այս հարցի շուրջ լրագրողները մեկնաբանություն են խնդրել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից, ով չի նշել որևէ մանրամասներ՝ ասելով միայն, որ «դա արդեն բանակի գործն է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական բանակի զինանձնակազմը Աղդամի շրջանում խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեցին անձնակամզի 3 անդամները։ ՀՀ ՊՆ-ն միջադեպը մեկնաբանելիս, հայտնեց, որ «աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ»։
Pingback: Իլհամ Ալիևը մասնակցել է բանակային 3-րդ կորպուսի շտաբի նորակառույց շենքի բացմանը | Ռազմ.info
Pingback: ՊԲ հրամանատարը Կասպրշիկի հետ քննարկել է խոցված Մի-24-ի անձնակազմի ճակատագիրը | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ հայկական ուղղաթիռը խոցելու հրամանը տրվել է նախօրոք | Ռազմ.info