ՊԲ հրամանատարը Կասպրշիկի հետ քննարկել է խոցված Մի-24-ի անձնակազմի ճակատագիրը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, քննարկել նոյեմբերի 12-ին թշնամու խոցած հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը , ինչպես նաև հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը։

Մովսես Հակոբյանն ու ԱՆջեյ Կասպրշիկը

Մովսես Հակոբյանն ու ԱՆջեյ Կասպրշիկը

Պաշտպանության բանակի հրամանատարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` միջդիրքային գոտում կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը վերջնականապես պարզելու և դրանից բխող հետագա քայլերն իրականացնելու համար:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը Աղդամի շրջանում խոցել են հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, որն ընկել է չեզոք տարածքում։ Ուղղաթիռի անձնակամզի 3 անդամների ճակատագրերն առ այսօր անհայտ են։

ՀՀ ՊՆ-ն միջադեպը մեկնաբանելիս, հայտնել էր, որ «աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ», իսկ նախարար Սեյրան Օհանյանը «Միասնություն-2014» զորավարժության ժամանակ հայտարարել է՝ հարևան ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրվելու է:

One response to “ՊԲ հրամանատարը Կասպրշիկի հետ քննարկել է խոցված Մի-24-ի անձնակազմի ճակատագիրը

  1. Pingback: ԵԱՀԿ առաքելությունը դիտարկել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ Ասկերանի հատվածը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *