Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով այդ երկրում գտնվող, թուրքական ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթային։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել Արցախյան հիմնախնդրին ու դրա կարգավորման իրավական բաղկացուցիչներին։
Իր հերթին, բանակի գեներալ Աթայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու վերահաստատել, որ Թուրքիան լինելով Ադրբեջանի դաշնակիցը, մշտապես աջակցելու է վերջինին ու է´լ ավելի խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Հավելենք, որ Զաքիր Հասանովի և Աբդուլլահ Աթայի հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թեշդելերը։
Հիշեցնենք նաև, որ Աբդուլլահ Աթայի պաշտոնական քառօրյա այցն Ադրբեջան մեկնարկել է նոյեմբերի 11-ին։ Արդբեջանական լրատվամիջոցները նշում էին, որ այդ ընթացքում թուրք բարձրաստիճան զինվորականը Ադրբեջանի պաշտպանության նախարարից բացի, պետք է հանդիպեր նաև նեքին գործերի նախարարին ներքին զորքերի հրամանատարին և սահմանապահ պետական ծառայության պետին։