Թուրքական բանակի գեներալն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գիծ

Նոյեմբերի 5-ից 8-ը պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող՝ թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն այցելել է առաջնագիծ, որտեղ ծանոթացել է ինչպես զինծառայողների կենցաղային պայմաններին, այնպես էլ մարտական պատրաստության բաղկացուցիչներին։ Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից։

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն առաջնագծում

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն առաջնագծում

Նշվում է, որ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը եղել է առաջնագծի խրամատներում, անձամբ դիտարկել հակառակորդի [այսինքն՝ հայկական կողմի — Ռազմինֆո] դիրքերը, ծանոթացել զինծառայողների զենք զինամթերքին, լրակազմին և իր «հիացմունքը հայտնել» այն արդյունքների կապակցությամբ, որոնք արձանագրում են ադրբեջանական զինուժի մարտիկները։

Աքսաքալլըն զինծառայողների հետ զրույցում ասել է, որ հպարտանում է թուրքերի և արդբեջանցիների ձեռքբերումներով ու հավելել՝ Թուրքիան մշտապես լինելու է իր կրտսեր եղբոր կողքին։ Բարձրաստիճան զինվորականը զավեշտալիորեն ասել է նաև, որ թուրք և ադրբեջանցի զինվորներն անպարտելի են ու անցյալ պատերազմները դա ցույց են տվել։

Այնուհետև Աքսաքալլըն եղել է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի դիպուկահարների պատրաստման հրաձգարանում, հետևել նրանց հմտություններին ու վարժեցման գործընթացին։

Հիշեցենք, որ Աքսաքալլըի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Ադրբեջան էր ժամանել նոյեմբերի 5-ին։ Նրան ըդնունել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն առաջնագծում

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն առաջնագծում

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն առաջնագծում

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն առաջնագծում

One response to “Թուրքական բանակի գեներալն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գիծ

  1. Pingback: Պաշտոնական այցով Ադրբեջանում է թուրքական ժանդարմերիայի հրամանատարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *