Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 2-8

Հայաստանի զինված ուժերում մեկնարկել է խոշոր զորավարժություն: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հոկտեմբերին: Ամփոփվել են 2014թ հայ-բելառուսական ռազմական համագործակցության արդյունքները: Բակո Սահակյանը պարգևատրել է Տանկային բիաթլոն-2014-ի փոխչեմպիոն հայ տանկիստներին:

Զորավարժությունում ներգրավված «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ

Զորավարժությունում ներգրավված «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ

— Հայաստանի զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014-ի նոյեմբերի 6-ից անցկացնում են պլանային խոշոր զորավարժություն՝ բոլոր զորատեսակների ներգրավմամբ։ «Միասնություն 2014» անունը կրող օպերատիվ մարտավարական զորավարժությունը տևելու է շուրջ 10 օր, դրա շրջանակներում զորակոչվել են նաև պահեստայիններ։

— Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 1 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով։ 2014 թվականի հոկտեմբեր ամսվա միակ կորուստը մարտական է, գրանցվել է Պաշտպանության բանակում։

— Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների 2014թ երկկողմ համագործակցության պլանի համաձայն նոյեմբերի 3-ին Հայաստան է ժամանել Բելառուսի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի գլխավորած պատվիրակությունը։ Ամփոփվել են 2014թ   ռազմական համագործակցության արդյունքները, մշակվել է 2015թ համագործակցության պլանի նախագիծը:

— Նոյեմբերի 4-ին Բակո Սահակյանն ընդունել է օգոստոսին Ռուսաստանում անցկացված Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթի մասնակից, մրցույթի երկրորդ տեղը գրաված հայ տանկիստներին ու նրանց մարտական պատրաստության գործում աչքի ընկած սպաներին և պարգևատրել արժեքավոր նվերներով:

— Ադրբեջանական գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը դեռևս բուժզննում է անցում Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։ Առաջիկայում դրանք կավարտվեն, և Հակոբն, ամենայն հավանականությամբ, իր իսկ ծանկությամբ կշարունակի ծառայությունը, Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

— Նոյեմբերի 6-ին  Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին, ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջիովաննի Արմենտանիին (նստավայրը` Մոսկվա) և ռազմածովային կցորդ, 1-ին կարգի կապիտան Ալեսանդրո Մարիա Դիոնիջիին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:

Ռազմաշաբաթը նաև` Ադրբեջանում։

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 2-8

  1. Pingback: Ռազմաշաբաթը Հայաստանում (նոյեմբերի 2-8) | 1lur.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *