Պաշտոնական այցով Ադրբեջանում է թուրքական ժանդարմերիայի հրամանատարը

Նոյեմբերի 11-ին մեկնարկել է Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայի պաշտոնական այցն Ադրբեջան, որի շրջանակներում նա արդեն իսկ ունեցել է պաշտոնական մի շարք հանդիպումներ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայ

Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայ

Նշվում է, որ այցի ընթացքում բանակի գեներալ Աթայը մասնակցելու է արարողակարգային մի շարք միջոցաեռումների, ինչպես նաև ունենալու է աշխատանքային հանդիպումներ Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովի, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մեմմեդովի, սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի և պաշտոնատար մի շարք այլ անձանց հետ։

Հաղորդագրությունում նշվում է, որ այցի շրջանակներում թուրք բարձրաստիճան զինվորականը լինելու է նաև ներքին զորքերի զորամասերից մեկում։

Հավելենք, որ ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայի այցն ավարտվելու է նոյեմբերի 14-ին։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ից 8-ը պաշտոնական այցով Ադրբեջանում էր նաև թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն։

One response to “Պաշտոնական այցով Ադրբեջանում է թուրքական ժանդարմերիայի հրամանատարը

  1. Pingback: Զաքիր Հասանովն ընդունել է թուրքական ժանդարմերիայի հրամանատարին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *