Զաքիր Հասանովն ընդունել է թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարին

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած թուրքական զինվորական պատվիրակությունը՝ այդ երկրի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։

Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը

Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը

Հանդիպման ընթացքում ադրբեջանցի նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև ռազմական համագործակցության աստիճանն ու կարևորել Թուրքիայի դերը ադրբեջանական բանակի կայացման գործում։

Թուրք բարձրաստիճան զինվորականը ծանոթացել է նաև ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի պատրաստության աստիճանին և մարտիկների լրակազմին, ինչից հետո նշել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել կիսել իր փորձն Ադրբեջանում այդ զորատեսակի կատարելագործմանը նպաստելու համար։

Համաձայն հաղորդագրությանը, երկու երկրների բարձրաստիճան զինվորականները քննարկել են նաև հարցեր տարածաշրջանային անվտանգության շուրջ՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանն այդ անվտանգության սպառնալիքն է։

Հիշեցնենք, որ թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարի այցն Ադրբեջան մեկնարկել է նոյեմբերի 5-ին և տևելու է մինչև նույն ամսվա 8-ը։ Նոյեմբերի 11-ից 14-ն անկնալվում է նաև թուրքական ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան։

2 responses to “Զաքիր Հասանովն ընդունել է թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարին

  1. Pingback: Թուրքական բանակի գեներալն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գիծ | Ռազմ.info

  2. Pingback: Պաշտոնական այցով Ադրբեջանում է Թուրքիայի ԶՈւ բժշկական ծառայության պետը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *