Ադրեբջանի զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատկաով ներգրավվել են մի շարք փորձառու հոգեբաններ։ Նրանց մասնակցությամբ զինված ուժերի ուսումնական կենտորնում կայացել է խորհրդակցություն, որի նպատակն է նախապատրաստել սեմինար՝ ռազմական հոգեբանների համար։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ի կայքը։
Նիստին ներկա են եղել ՊՆ գլխավոր վարչության սպաներ, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, Հեյդար Ալիևի անվան ռազմական բարձրագույն դպրոցում և Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական ուսումնարանում դասավանդողներ և այլոք։
Որպես գլխավոր նպատակ նշվում է զորամասերում զինծառայողների հետ աշխատող հոգեբանների գործունեության արդյունավետության բարձրացումը, այդ մասնագետների համար ուսումնական ձեռնարկների պատրաստումն ու հոգեբանական պատրաստության մի շարք այլ տարրերի վերլուծությունը։