Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը զինված ուժերում

Ադրբեջանական գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը դեռևս բուժզննում է անցում Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։ Առաջիկայում դրանք կավարտվեն, և Հակոբն, ամենայն հավանականությամբ, կշարունակի ծառայությունը։

Հակոբ Ինջիղուլյանը ժամանել է Հայաստան, նրանց դիմավորում են օդանավակայանում

Հակոբ Ինջիղուլյանը ժամանել է Հայաստան, նրանց դիմավորում են օդանավակայանում. Հոկտեմբերի 6. 2014թ

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Մամուլի քարտուղարը դեռևս չհստակեցրեց, թե ինչքան է լինելու Հակոբ Ինջիղուլյանի ծառայության ժամկետը, նշելով, որ դա պարզ կլինի առաջիկայում։

Հավելենք, որ հենց Հակոբն էր խնդրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին թույլ տալ շարունակել ծառայությունն ու կատարել իր պարտքը։

Հիշեցնենք, որ Հակոբն ադրբեջանական կողմում էր հայտնվել 2013 թվականի օգոստոսի 8-ին՝  տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *