Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատարը եղել է Բաքվի զորամասերից մեկում

Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մեմմեդովն այցելել է Բաքվում տեղակայված իր ենթակայության զորամասերից մեկը, որտեղ հանդիպում է ունեցել զորատեսակը նոր համալրած զինծառայողների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Գեներալ-մայոր Մեմմեդովը ծանոթացել է զինծառայողների սոցիա-կենցաղային պայմաններին և ունեցել ելույթ, որի ընթացքում կրկնել է երկրի ուժային կառույցների ղեկավարների կողմից արվող միևնույն թեզը. բանակի զարգացումը մշտապես երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է։

Նշենք, որ Ադրբեջնաի ներքին զորքերը համալրվում են զորակոչային սկզբունքով։ Բաց աղբյուրներում նշված տվյալներով, զորատեսակի անձնակազմը հաշվվում է շուրջ 10 հազար հոգի։ Սույն զորատեսակից բացի, զորակոչային հիմունքով են համալրվում նաև զինված ուժերը, սահմանապահ պետական ծառայությունը, ազգային անվտանգության նախարարության զորքերն ու ազգային գվարդիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *