Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին, նրա ընտանիքի անդամներին

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ Ինջիղուլյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների վերաբերյալ:

Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին, նրա ընտանիքի անդամներին

Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին, նրա ընտանիքի անդամներին

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հակոբին ցուցաբերած տոկունության համար, ինչպես նաև նշել, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով երրորդ երկիր ուղղորդելու համար։

Այդ քայլով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ  զինված ուժերում կամ Պաշտպանության բանակում ծառայության պայմանները տանելի չեն, իսկ Հայաստան վերադառնալն անցանկալի:

Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը ողջունել է Ինջիղուլյանի պատրաստակամությունը շարունակել զինվորական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ավելի քան 1 տարի Հակոբն ադրբեջանական գերության մեջ էր։

One response to “Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին, նրա ընտանիքի անդամներին

  1. Pingback: Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը զինված ուժերում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *