Ամփոփվել են 2014թ հայ-բելառուսական ռազմական համագործակցության արդյունքները

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների 2014թ երկկողմ համագործակցության պլանի համաձայն նոյեմբերի 3-ին Հայաստան է ժամանել Բելառուսի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի գլխավորած պատվիրակությունը։

ելառուսի պաշտպանական գերատեսչության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Բելառուսի պաշտպանական գերատեսչության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած բանակցությունների ընթացքում ամփոփվել են 2014թ  հայ-բելառուսական երկկողմ ռազմական համագործակցության արդյունքները, մշակվել է 2015թ համագործակցության պլանի նախագիծը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Նոյեմբերի 3-ին Բելառուսի պաշտպանական գերատեսչության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2015 թվականի երկկողմ համագործակցության պլանը: Բելառուսի պատվիրակությունը Հայաստանում է լինելու մինչև նոյեմբերի 6-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *