Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Համապատախսան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ժամը 09:15-ի սահմաններում հայկական և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձաված կրակից զոհվել է 1990 թվականին ծնված զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։
Pingback: Պաշտպանության բանակը զինծառայողի մահվան դեպքն անպատիժ չի թողնի. Սեյրան Օհանյան | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info