Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 18-ին ժամը 09:15-ի սահմաններում հայկական և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձաված կրակից զոհվել է 1990 թվականին ծնված զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:

Պաշտպանության նախարարությունն իր զորակցություն է հայտնել Մհեր Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը: