Ադրբեջանում շարունակվում են զորավարժությունները (ֆոտո)

Սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումներն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցելու են 30 հազար զինծառայողներ, այդ թվում՝ Թուրքիայի ԶՈւ-ից։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 17-ն կայացել է այս զորավարժությունների առաջին, իսկ սեպտեմբերի 18-ին՝ երկրորդ փուլը։

Վարժանքների առաջին փուլը

Վարժանքների առաջին փուլը

Վարժանքների առաջին փուլը

Վարժանքների առաջին փուլը

Վարժանքների առաջին փուլում ուսումնասիրել են հետախուզության տարբեր տեսակների համատեղության հնարավորությունները, դրանց համակարգումը, հատուկ նշանակության և ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավվումը։

Երկրորդ փուլում մշակվել են ցանկացած պայմաններում, այդ թվում՝ լեռնային լանդշաֆտում, ցամաքային զորքերի ինչպես նաև օդադեսանտային ստորաբաժանումների հարձակողական գործողությունները։

Վարժանքների երկրորդ փուլը

Վարժանքների երկրորդ փուլը

Անցկացվել է նաև երրորդ փուլը, որի ժամանակ ԶՈւ ստորաբաժանումները համապատասխան զինտեխնիկայի աջակցությամբ գրոհել են նահանջող պայմանական հակառակորդի դիրքերը, մարտական կրակ արձակել շարժման ժամանակ։

Վարժանքների երրորդ փուլը

Վարժանքների երրորդ փուլը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *