Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 14-20

Հակարակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել: ՊԲ-ն զինծառայողի մահվան դեպքն անպատիժ չի թողնի: Դիտարկում Գյուլիստան գյուղի մոտ: Պայմանավորվածություն կա ավելացնել գերճշգրիտ միջոցների քանակը:

Նարեկ Աճեմյանը՝ աջից առաջինը

Ձախից՝ «Դաշնակ Դրո» կատարողը

-Սեպտեմբերի 18-ին սահմաններում հայկական և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է 1990 թվականին ծնված զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Ավագ լեյտենանտին Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով։

-Սեպտեմբերի 19-ին ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի  «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան` նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին՝ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեքենան վարող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է:

-Սեպտեմբերի 18-ին առաջնագծում զոհված զինծառայողի դեպքը նրա արդյունքն է, որ մեր հարևանները միշտ բացառել են վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը, ասել է թե՝ հետ քաշել դիպուկահարներին, զերծ մնալ կրակոցներից, դիվերսիոն-հետախուզական գործողություններից և ամենակարևորը միջազգային հետաքննություն անցկացնել։ Պաշտպանության բանակի կողմից այս դեպքն անպատիժ չի մնա,- ասել է Սեյրան Օհանյանը։

-Սեպտեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: Արցախում պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

-Մենք ունենք հեռահար և գերճշգրիտ միջոցներ, ինչպես նաև ունենք պայմանավորվածություններ այդ միջոցների քանակը Հայաստանի Հանրապետությունում ավելացնելու համար։Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր կա և այդ ծրագրի շուրջ էլ այդ զարգացումը պարբերաբար իրականացնում ենք։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

-2014-ի սեպտեմբերի 16-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերուն, ով այս տարվա օգոստոսին ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջանի տարածք էր անցել: Անանյանին հանձնել են իր ընտանիքի անդամների նամակը և համապատասխանաբար նամակ վերցրել գերուց՝ վերջինիս հարազատներին փոխանցելու նպատակով։

-Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հետ: Հանդիպման ժամանակ ստորագրվել է «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» Արձանագրությունը:

-ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 17-ին կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ-նում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հետ` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են հայ-չինական երկկողմ, այդ թվում նաև ռազմական համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ:

-Սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին: Միջոցառմանը մասնակցել  է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ: 

-Սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը:

-Սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով Հայաստան էր այցելել «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի պատվիրակությունը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Այցելության նպատակն էր քննարկել ֆորումի հետ Հայաստանի համագործակցության խորացման խնդիրը:

«Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները ազգագրական պարեր են սովորեցնում կապավորներին

«Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները ազգագրական պարեր են սովորեցնում կապավորներին

-ՀՀ զինված ուժերի կապի զորամասերից մեկում սեպտեմբերի 14-ը տոնական օր էր: Զորամասում նշվում էր ՀՀ ԶՈւ կապի զորքերի կազմավորման օրը, ինչի կապակցությամբ էլ զորամասում տոնական միջոցառում էր կազմակերպվել: Ռազմինֆոյի ռեպորտաժն այստեղ.

-Փոքր ուժերով՝ մեծ խնդիրներ։ Սա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամենակարևոր հանձնարարականներից է։ Իսկ այս բանաձևը լավագույնս արտացոլվում է հակաօդային պաշտպանությունում, որը համալրվել է նորագույն միջոցներով։ Ռազմինֆոյի ռեպորտաժը ՀՕՊ զորամասերից մեկի մասին կարդացեք այստեղ.

Ուտելուց հետո յուրաքանչյուչը հավաքում է իր ափսեն

Ուտելուց հետո յուրաքանչյուչը հավաքում է իր ափսեն

” Ռազմինֆոյի արցախյան շրջագայություններից արված այս շաբաթվա ռեպորտաժներին ու հարցազրույցներին ծանոթացեք այստեղ.

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 14-20

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *