Պաշտպանության բանակը զինծառայողի մահվան դեպքն անպատիժ չի թողնի. Սեյրան Օհանյան

Սեպտեմբերի 18-ին առաջնագծում զոհված զինծառայողի դեպքը նրա արդյունքն է, որ մեր հարևանները միշտ բացառել են վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը, ասել է թե՝ հետ քաշել դիպուկահարներին, զերծ մնալ կրակոցներից, դիվերսիոն-հետախուզական գործողություններից և ամենակարևորը միջազգային հետաքննություն անցկացնել։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Այս մասին Երևանի պետական բժշկական համալսարան այցելությունից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ամեն անգամ այս խախտումները միջազգային ասպարեզում հենց այնպես անցնում են, միայն ու միայն վերլուծության արդյունք են դառնում կամ ՀՀ ԶՈւ-ի, կամ էլ Պաշտպանության բանակի հրամանատարության համար, որոնք ինքնուրույն այդ իրավիճակում պատժելու , պարտադրելու միջոցառումներ են իրականացնում։ Իհա´րկե, Պաշտպանության բանակի կողմից անպատիժ չի մնա, բայց հակառակորդն այս տիպի հանդիպումների ընթացքում խախտում է և լարվածություն ստեղծում։ Մեզ համար յուրաքանչյուր սպայի կյանքը չափազանց թանկ է, այդ նրանք են, որ չեն գնահատում իրենց զինվորի կյանքը»,- ասել է Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ժամը 09:15-ի սահմաններում հայկական և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է 1990 թվականին ծնված զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

One response to “Պաշտպանության բանակը զինծառայողի մահվան դեպքն անպատիժ չի թողնի. Սեյրան Օհանյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *