Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի և Բահրեյնի պատվիրակություններին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ADEX-2014 Բաքվում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ժամանած Իրանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի պատվիրակություններին։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, Իրանի պատվիրակության ղեկավար, Պաշտպանական արդյունաբերության կազմակերպության գլխավոր տնօրեն, բրիգադի գեներալ Հասիմ Թաղիզադեի հետ հանդիպմանը տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ապահովման առնչությամբ։

Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պատվիրակությանը

Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պատվիրակությանը

 

Հարավային Կորեայի պատվիրակությունը գլխավորում է Պաշտպանական ապահովման ծրագրային վարչության նախագահի տեղակալ Կիմ Չուն Սուլը։ Նրա հետ հանդիպմանը կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցության խորացումը։

Զաքիր Հասանովը հյուրընկալել է նաև Ֆրանսիայի Սպառազինությունների գծով գլխավոր վարչության միջազգային զարգացման բաժնի ղեկավար, գեներալ Ստեֆան Ռեբենին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսին լուրեր էին տարածվել՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ վերջինս հորդորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Կասպից ծովի նավթահանքերի պաշտպանության համար ձեռք բերել Eurosam եվրոպական կոնսորցիումի արտադրած մեծ և միջին հեռահարության SAMP/T զենիթահրթիռային համալիր։

Բահրեյնի պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Աբդուլ Ազիզ բին Ահմեդ ալ-Հալիֆի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը և համագործակցության եզրերը։

One response to “Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի և Բահրեյնի պատվիրակություններին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *