Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 7-13

Սեպտեմբերին ադրբեջանական զինուժի առաջին կորուստը: Բաքվում մեկնարկել է ADEX-2014 ցուցահանդեսը: Առաջիկայում՝ զորավարժություններ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ մասնակցությամբ: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հայտարարությունները: Ադրբեջանը համաձայնագիր է կնքել Paramount Group-ի հետ:

«Գյուրզա-2» ադրբեջանական արտադրության պարեկային մեքենան ADEX-2014-ին

«Գյուրզա-2» ադրբեջանական արտադրության պարեկային մեքենան ADEX-2014-ին

-Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համազորային բանակի զինծառայող Քամրան Մայըլովը, որը զորակոչվել էր Շամխորի շրջանից, մահացել է կասկածելի պայմաններում։

-Սույն թվականի սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումներն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնելու, որոնց մասնակցելու են 30 հազար զինծառայող այդ թվում ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներից, ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր հրթիռային ու հրետանային համակարգեր, մինչև 20 միավոր ինքնաթիռներ, 15 միավոր ուղղաթիռներ:

-Սեպտեմբերի 11-ի առավոտյան Բաքվի «Bakı Expo Mərkəzi» կենտրոնում մեկնարկել է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին, համաձայն ցուցահանդեսի պաշտոնական կայքի, մասնակցում են 34 երկրների ավելի քան 200 ընկերություններ։

Ցուցահանդեսի մասնակից ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունն առաջարկել են Ադրբեջանի ունեցած Տ-72 տանկերի պարկի խորը արդիականացում մինչև «Տերմինատոր» տանկերի կրակային աջակցման մեքենայի (ՏԿԱՄ) աստիճանի։ Ընկերության պատվիրակության ղեկավար, ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը նաև հայտնել է, որ ՌԴ-ն Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը կավարտի 2015-ի սկզբին։ Տոպոլևը նաև հավելել է, որ Ադրբեջանը դիմել է իրենց՝ իր տարածքում ուղղաթիռների և զրահատեխնիկայի վերանորոգման ու սպասարկման կենտրոն հիմնելու խնդրանքով։

-ADEX-2014-ի շրջանակներում Բաքվու ժամանած Իրանի, Հարավային Կորեայի Ֆրանսիայի ու Բահրեյնի պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

-Հարավաֆրիկյան Paramount Group և ադրբեջանական AirTechServices Corporation ընկերությունները Բաքվում ընթացող ADEX 2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում համաձայնագիր են կնքել՝ համատեղ Paramount Aerospace Azerbaijan ընկերության ստեղծման համար։

-Ադրբեջանական «Օպտիկա-մեխանիկա» և թուրքական «Ասելսան» (ASELSAN) ռազմարդյունաբերական ընկերությունները համաձայնության են եկել համագործակցության հուշագիր ստորագրելու առնչությամբ:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 10-ին, ընդունել է Բաքու ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի գլխավորած պատվիրակությանը։ Նրան ընդունել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

-2014-ի սեպտեմբերի 11-ին Bakı Expo Mərkəzi կենտրոնում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Իսմեթ Յըլմազին։ Նրան ընդունել է նաև նախագահ Իլհամ Ալիևը:

-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արգելք է սահմանել զինծառայողների համար՝ առաջնագծում բջջային հեռախոսներ և համակարգիչների կիրառելու առնչությամբ։

-Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մամեդովը հանդիպել է Բաքու ժամանած Թուրքիայի ժանդարմերիայի սպաներ Էյուփ Շեքերի ու Իզզեթ Ջուրալի հետ, որոնք գործուղվել են Ադրբեջան:

-Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հերթական զորակոչի հրամանագիրը։

Ռազմաշաբաթը նաև՝ 

Հայաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 7-13

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *