Սեյրան Օհանյանը ևս մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Նիստի ժամանակ մեկնարկեց ՆԱՏՕ-ի և գործըկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը, որը համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության և ուսումնական ու մարտական պատրաստության գործընթացները անվտանգության աջակցության միջազգային առաքելություններին լավագույնս նպատակաուղղելուն:

Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարը դիտարկում է մեկնարկած նախաձեռնությունը որպես վստահության ամրապնդման յուրօրինակ միջոց, որը նաև կնպաստի Հարավային Կովկասի և մերձակա տարածաշրջաններում առկա լարվածության մեղմանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

2 responses to “Սեյրան Օհանյանը ևս մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

  1. Pingback: Ադրբեջանի պաշտպանության նախարարը ևս մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *