ՀՀ Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից հատվածում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողներից մեկը։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնել է, որ վիրավորվածը 47-ամյա լեյտենանտ Վարդան Ավագյանն է, նա այժմ Բերդ քաղաքի հոսպիտալում է: Վիրավորվածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info