Ադրբեջանի պաշտպանության նախարարը ևս մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է Ուելսում ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր 52 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ վերոհիշյալ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Բացի այդ, Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կայանալու է սեպտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ուելսում:

Օրակարգում լինելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Իրաքում ու Աֆղանստանում ներքին լարված իրադրությունը: Չի բացառվում, որ գագաթաժողովի ընթացքում հաստատվի արագ արձագանքման ուժերի ստեղծման նախագիծը, որոնց հիմնական առաքելությունը լինելու է ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների «դեմ ուղղված քայլերի զսպումը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *