Ուելսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները

Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի

Հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

One response to “Ուելսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *