Ադրբեջանի ՊՆ-ն լրագրողներ է ուղարկելու առաջնագիծ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջիկայում նախատեսում է սահմանել հավատագրման համակարգ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների համար։ Ակնկալվում է հատուկ լրագրողական այցերի կազմակերպում դեպի առաջնագիծ։

Այս մասին ադրբեջանական Haqqin.az կայքին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլըն։

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 22-ից Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նոր նախարար նշանակվելուց ի վեր ադրբեջանական լրատվամիջոցները բազմիցս դժգոհություն են հայտնել ՊՆ-ի՝ մամուլի հետ թերացումներով աշխատելու, հարկ եղած ժամանակ մեկնաբանություններ չտալու և կադրային փոփոխությունների վերաբերյալ լռելու պատճառով։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ իր հերթին մի քանի պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով լրագրողներին հրապարակել միայն ՊՆ-ի կողմից պաշտոնապես հաստատված տեղեկությունները և պատասխան դժգոհություն հայտնելով «լրատվամիջոցների անկազմակերպ աշխատանքից»։

One response to “Ադրբեջանի ՊՆ-ն լրագրողներ է ուղարկելու առաջնագիծ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *