Թեժ գիծ ՊՆ-ում՝ զորակոչի ընթացքում առկա բողոքների համար. օրվա ամփոփում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Չիկագոյում անցկացվող հանդիպմանը: Գարնանային զորակոչի անցկացման համար հանձնաժողով է ստեղծվել: Հադրութում ուսումնավարժանքների ժամանակ ականի պայթյունից զինծառայող է զոհվել:  

  • 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Բողոքները կարելի է հղել ժամը 10:00-17:00-ն՝ 52-34-86, 52-34-82 հեռախոսահամարներով:
  • «Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները համապատասխան օգնություն կցուցաբերեն»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
  • 2012թ. սեպտեմբերի 3-8-ը ՀՀ տարածքում՝ ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով, ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստում գերատեսչությունների ներկայացուցիչները հայտնել են, որ լիովին պատրաստ են զորավարժության ողջ ընթացքը պատշաճ մակարդակով իրականացնելուն:
  • Չիկագոյում երկրորդ օրն է՝ շարունակվում է Աֆղանստանի անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները սառեցված հակամարտությունների՝ այդ թվում ԼՂ հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել ավելի կառուցողական լինել և հարգել բանակցությունների առկա ձևաչափերը:
  • Չիկագոյում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ վստահեցրել են, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիային 10 գեներալական աստղ տալու մասին որոշում է կայացվել: Ինչպես տեղեկանցում է թուրքական Hurriyet-ը, դա նշանակում է, որ թուրք գեներալները ՆԱՏՕ-ի ուժերում ավելի մեծ դերակատարում կունենան:
  • ԵՄ երկրները՝ պաշտպանության համար, տարեկան 200 մլրդ եվրո են ծախսում:
  • Վրաստանը պատրաստվում է սեփական արտադրության տանկեր ցուցադրել:

2 responses to “Թեժ գիծ ՊՆ-ում՝ զորակոչի ընթացքում առկա բողոքների համար. օրվա ամփոփում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *