Իրաքն ուկրաինական զրահամեքենաներում անսարքություններ է գտել

Իրաքն ստացել է ուկրաինական արտադրության ԲՏՌ-4Ե զրահամեքենաների երկրորդ խմբաքանակը, որը բաղկացած է 62 մեքենայից։ Սակայն իրաքցի մասնագետները խմբաքանակի ընդունման ժամանակ զրահամեքենաներում անսարքություններ են հայտնաբերել։ Հիմնական խնդիրները եղել են կրակի կառավարման և 30 միլիմետրանոց նոր ԶՏՄ-1 ավտոմատ թնդանոթների հետ։

Հիշեցնենք, որ Իրաքին զրահամեքենաներ առաքման պայմանագիրը կնքվել է 2009 թվականի վերջին, որը կազմել է 457,5 մլն դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *