Այսօր՝ օգոստոսի 28-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ զինված ուժերի 4 զինծառայող։ Այս մասին հաղորդում է հայաստանյան «News.am» լրատվակայքը՝ հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։
Ականի պայթյունից տուժած զինծառայողները 4-ն են, նրանցից 3-ը սպաներ են, ևս մեկը պայմանագրային զինծառայող։ Այս պահի դրությամբ այլ տեղեկություն դեռևս հայտնի չէ։
[Լրացում] Պաշտպանության նախարարությունը հայտնել է վիրավորների անունները։ Ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 24-30 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանն այցելել է ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին | Ռազմ.info