Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Անժեյ Կասպշիկին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Անժեյ Կասպշիկին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումների արդյունքները, ինչպես նաև բանակցային գործընթացի ու Արցախյան հակամարտության լուծման հեռանկարները։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կազմակերպության Մշտական Խորհրդի հատուկ նիստում հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները:

One response to “Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *