Հակառակորդի հարձակումը կասեցրած Սարգիս Մովսիսյանին «Արիության համար» մեդալով պարգևատրել է նաև Սերժ Սարգսյանը

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը հետմահու պարգևատրել  է Արիության մեդալով:

ՀՀ Արիության մեդալ

ՀՀ Արիության մեդալ

Զինծառայողին պարգևատրելու մասին հրամանն օգոստոսի 4-ին ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Հավելենք, որ օգոստոսի 3-ին պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արության համար ՊԲ զորամասերից մեկի սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Հիշեցնենք, որ Սարգիս Մովսիսյանը մահացել է օգոստոսի 3-ին զինվորական հոսպիտալում՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի հարձակումը կասեցնելիս ստացած ծանր վնասվածքից։ Ադրբեջանական կողմն այդ հարձակման ընթացքում առնվազն 4 սպանված ունի։

One response to “Հակառակորդի հարձակումը կասեցրած Սարգիս Մովսիսյանին «Արիության համար» մեդալով պարգևատրել է նաև Սերժ Սարգսյանը

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *