Այսօր` օգոստոսի 3-ին պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արության համար ՊԲ զորամասերից մեկի սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Զինծառայողին պարգևատրելու հրամանը ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Հիշեցնենք, որ Սարգիս Մովսիսյանը մահացավ օգոստոսի 3-ին զինվորական հոսպիտալում՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի հարձակումը կասեցնելիս ստացած ծանր վնասվածքից։ Ադրբեջանական կողմն այդ հարձակման ընթացքում ունեցավ առնվազն 4 սպանված։
Pingback: Հակառակորդի հարձակումը կասեցրած Սարգիս Մովսիսյանին «Արիության համար» մեդալով պարգևատրել է նաև Սերժ Սարգսյանը | Ռազմ.info