Մեր կողմից տրված հարվածներն այնքան հուժկու են, որ հակառակորդը պետք է ուշքի գա. Սեյրան Օհանյան

Իրավիճակն առաջնագծում լարված է։ Ցանկացած ժամանակ մեր հարևաններն անկասկած կարող են կազմակերպել սադրանքներ, որն էլ կարող է վերաճել պատերազմի։ Բայց այսօր մեր Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ իրավիճակը հանդարտեցվի։ Այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմի հենք դեռևս գոյություն չունի։

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, խորհրդարանականների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարը խորհրդարանականներին ներկայացրել է ներկայիս իրավիճակն ու հավաստիացրել, որ մեր զինծառայողները հմուտ գործողությունների արդյունքում պատասխանել են Ադրբեջանի Հանրապետությանն այն սադրանքներին, որ կազմակերպել էր նրանց ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Նախարարը շեշտել է նաև, որ 8-10 անգամ ավել զոհեր տալով՝ հակառակորդը մարդկային ճակատագրերի համար պատասխանատվություն չի կրում։
Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև կամավորական ջոկատներին, ովքեր կազմակերպվում և առաջնագիծ են մեկնում։

«Այսօրվա բանակի ցանկացած զինծառայող ունի այն ռազմական վարպետության աստիճանն ու հմտությունները, որոնք որ այնքան էլ քիչ չեն, քան մեր փորձառու զինծառայողներինը։ Պարզապես մարտական գործողությունների փորձառությունը կարող է լրացում լինել։ Փորձառու զինծառայողի հմտությունները, անցած ճանապարհն ու այսօրվա զինծառայողի պատրաստության բարձր մակարդակն այն համաձուլվածնքն է, որ կարող է բերել միասնական հաջողությունների։ Նրանք գնացել են ոգևորելու մեր զինծառայողներին։

Բանակն այս իրավիճակում առկա ուժերով, առանց համալրման ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծելու։ Մենք նախահաձակ ենք ու մեր կողմից տրված հարվածներն այնքան հուժկու են, որ նրանք պետք է ուշքի գան»,- եզրափակել է նախարար Օհանյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *