Օգոստոսի 3-ին զինվորական հոսպիտալում մահացել է նախօրեին Արցախի սահմանին ադրբեջանական հարձակումը կասեցնելիս վիրավորված, 1994 թվականին ծնված զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Արցախի հատվածում՝ Մարտակերտի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով ունեցել է առնվազն 4 սպանված։
Ցավոք, գործողության ընթացքում զոհվել էր նաև Պաշտպանության բանակի սպա, ավագ լեյտենանտ, 1989-ին ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը։ Ավելի ուշ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info
Pingback: Հետմահու պարգևատրվել է ադրբեջանական հարձակումը կասեցրած զինծառայողը | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info