Սերժ Սարգսյանը դեմ է սահմանամերձ գոտու բնակիչներին զինելու առաջարկին

Այսօր՝ 2014-ի հուլիսի 24-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև սահմանային անվտանգության ապահովումը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

Այդ համատեքստում, մեկնաբանելով սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու առաջարկը, նախագահը դեմ է արտահայտվել և նշել, որ այսօր զինված ուժերում ստեղծված են բոլոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս սահմանամերձ բնակիչներին ցանկության դեպքում բռնել զենք։

Հիշեցնենք, որ այս հարցը կրկին սկսեց քննարկվել, երբ հայտնի դարձավ, որ   Քարվաճառում հայտնաբերվել են քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ, որոնցից երկուսը ձերբակալվեցին, իսկ մեկը սպանվեց։

Հիշեցնենք նաև, որ մեկնաբանելով միջադեպը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 17-ին լրագրողներին հայտնեց, որ քննարկվում է Քարվաճառի պայմանագրային զինծառայողներին իրենց կցված զենքը տուն տանել թույլատրելու հարցը։

One response to “Սերժ Սարգսյանը դեմ է սահմանամերձ գոտու բնակիչներին զինելու առաջարկին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 20-26 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *