Սերժ Սարգսյանը դեմ է սահմանամերձ գոտու բնակիչներին զինելու առաջարկին: Արցախում ականի վրա պայթած ավտոմեքենայի հետևանքով 1 հոգի զոհվել է,3` վիրավորվել: Քրեական գործ` զինծառայողի դեմ:

Տանկային բիաթլոնի հայ մասնակիցները։ Ձախից՝ հայաստանյան առաջին տանկային անձնակազմի մեխանիկ-վարորդ շարքային Գագիկ Գևորգյանը
-Հուլիսի 24-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է նաև սահմանային անվտանգության ապահովումը։ Մեկնաբանելով սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու առաջարկը` նախագահը դեմ է արտահայտվել և նշել, որ այսօր զինված ուժերում ստեղծված են բոլոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս սահմանամերձ բնակիչներին ցանկության դեպքում բռնել զենք։
”Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում ՈւԱԶ-469 մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վիրավորների շարքում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, մահացածը նրա վարորդն է։ Վիրավորների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
”ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, 19-ամյա Անդրանիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2014 թվականի մարտի 2-ին գումարտակի տարածքում՝ գետի ափին, ածելիով կտրվածքներ է արել իր աջ և ձախ նախաբազուկների շրջանում,ինչն էլ հանգեցրել է զինվորական պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցման:
”Հուլիսի 21-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
-Օգոստոսի 4-16ը մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում կայանալիք Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչների հետ զրույցը կարդացեք այստեղ: