Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 24

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Լարված է իրավիճակը Լուգանսկում և Դոնեցկում։ 

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ապստամբների մարտիկները Դոնեցկում

Ապստամբների մարտիկները Դոնեցկում

20:25-Համացանցում հայտնվել է 2014-ի հուլիսի 23-ով թվագրված տեսանյութ, որում՝ համաձայն նկարագրության, հրետանային հարվածի են ենթարկվում ուժայինների դիրքերը։ Ու թեպետ, վերնագրում նշված է նաև, որ կրակ են բացում ՌԴ տարածքից, այդուհանդերձ այդ պնդումն այնքան էլ իրատեսական չի թվում։

19։40Լուգանսկի ղեկավար Վալերի Բոլոտովը ինքնահռչակ հանրապետությունում հայտարարել է լրիվ մոբիլիզացիա։ Բնակչությանը հղած իր հղած ուղերձում նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ի զորու են զենք բռնել ձեռքում, զորագրվել՝ բանակն ուժեղացնելու համար։

18։55-Հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։ 2014-ի փետրվարից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Յացենյուկն իր այդ քայլը պայմանավորել է «Եվրոպական ընտրություն» խորհրդարանական խմբակցության կազմալուծմամբ։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում, երբ խմբակցությունը ոչ միայն լուծարվում է, այլև չի ձևավորվում նորը, վարչապետն ու կառավարությունն իրենց պարտքը պետք է համարեն հրաժարական տալը։

18։10-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ հուլիսի 24-ին Դոնեցկ քաղաքի ուղղությամբ գրոհ սկսկած ուժայինների ստորաբաժանումներն արդյունքում ընկել են շրջափակման մեջ։ Ապստամբները հայտնում են նաև, որ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է շուրջ 30 ուժային։ Պաշտոնական Կիևն այս տեղեկությունները դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել։

17:35-Ուկրաինայի ազգային անվտանգությնա և պաշտպանության խորհրդից լրատվամիջոցներին հայտնել են, որ նախօրեին ապստամբների գործողություններին զոհ է գնացել 4 ուժային։

16:50-Ուժայինները հայտարարել են, որ հուլիսի 23-ին խոցված ուկրաինական Սու-25 գրոհիչների օդաչուները դեռևս չեն հայտնաբերվել։ Հայնտի է, որ նրանք փրկվել են ինքնանետիչի միջոցով, սակայն մինչ այժմ դուրս չեն եկել կապի։ Գերևարելու նպատակով օդաչուներին հայտնաբերել են փորձում նաև ապստամբները։

16։05-Դոնեցկի ժողովրդական նահանգապետ ներկայացող Պավել Գուբարյովը լրատվամիջոցներին հայտնել է, որ շրջանում կռվող ապստամբներն անցել են հակահարձակման, սակայն միայն մի քանի հենակետերի ուղղությամբ։ Ծավալված մարտերի ընթացքում ուժայինները կորցրել են մեկական  զրահապատ փոխադրիչ և դեսանտի մարտական մեքենա։

15:30-Հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ ապստամբները չդիմանալով ուժայինների ճնշմանը՝ նահանջել են՝ խրամատավորվելով Լուգանսկի և Դոնեցկի շրջանների համանուն քաղաքների մատույցներում։

14։50- Դոնեցկի մերձակայքում մարտեր են ապստամբների և ուժայինների միջև։ Դոնեցկի ապստամբների ղեկավարությունի հայտնում են, որ ուկրաինական կողմը գործի է դրել զրահատեխնիկա։ Դոնեցկի «ժողովրդական նահանգապետի» Պավել Գուբարևի խոսքերով՝ ապստամբները կարողացել են խոցել հակառակորդի զրահատեխնիկայի մի քանի միավոր։

14։00- Դոնեցկի միջազգային օդանավակայանի տարածքից պայթյունների ձայներ են լսվել։ Ներկայում օդանավակայանն ուկրաինացի ուժայինների վերահսկողության ներքո է։ Նախօրեին ապստամբները, որոնք շրջապատել էին օդանավակայանը, որոշել են նահանջել և այլ վայրում ամրանալ։

12։20- Ապստամբները հայտնել են, որ ուկրաինացի ուժայինները հրետակոծել են Գոռլովկա քաղաքը, որը Դոնեցկի շրջանում։ Արկերը վնասել են մի քանի բնակելի տներ, ինչպես նաև «Ստիրոլ» գործարանի մի հատվածը։

10:45- ՌԴ Ռոստովի շրջանում հոսպիտալացված 24 ուկրաինացի ուժայիններից 18-ն ուկրաինական օդանավով վերադարձել են Ուկրաինա: 24 հոգուց երկուսն ավելի վաղ մահացել էր, իսկ մնացածին դեռ բուժօգնություն է պետք, որպեսզի հնարավոր լինի տեղափոխել:

10:40- Դոնեցկի ապստամբների ղեկավարությունը հաստատել է, որ իրենք թողել են Լուգանսկի շրջանի Լիսիչանսկ քաղաքը, որը Լուգանսկ քաղաքից հեռու է 90 կմ: Քաղաքը 2 ամսից ավել ապստամբների վերահսկողության ներքո էր: Ապստամբներն իրենց նահանջը բացատրել են այդ հատվածում մարտավարության փոփոխությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *