Հնդկաստանը հեշտացնում է ռազմական նշանակության արտադրությունը արտասահմանյան ներդրումների համար

Փաստաթղթաշրջանառության զգալի կրճատման հաշվին Հնդկաստանի կառավարությունը մտադիր է հեշտացնել երկրի տարածքում սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ինչպես նաև օժանդակ սարքավորումների արտադրությունը՝ դրանով արտասահմանյան ներդրումներ գրավելով: Այս մասին հայտնում է Defense News պարբերականը:

Ռազմական նշանակության արտադրության քաղաքականությունը փոխելով՝ հնդկաստանյան կառավարությունը որոշել է մի շարք արտադրատեսակների վրայից հանել արտոնագրման պայմանը: Այսպես, համակարգիչներ, ծրագրային ապահովում, ենթակառուցվածքային տարրեր, կառավարման սարքավորումներ, ավիոնիկա, զրահաբաճկոններ ու զրահապատ մեքենաներ, ուսումնական միջոցներ, այդ թվում նաև՝ վարժասարքեր արտադրողներն այլևս կարիք չունեն արտանագիր ստանալ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից:

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Միևնույն ժամանակ նախարարության հատուկ արտանագիր անհրաժեշտ կլինի տանկերի ու այլ զրահատեխնիկայի, ինքնաթիռների ու տիեզերական սարքերի, ռազմանավերի, զենքի ու զինամթերքի արտադրության համար:

Նախարարությունը չի իջեցրել նաև արտասահմանյան ներդրումների առավելագույն տոկոսը արտադրության մեջ. արտասահմանյան ընկերությունները նախկինի պես կարող են առավելագույնը 26 տոկոսի բաժնետեր լինել ռազմանական նշանակության արտադրությունների մեջ:

Հնդկաստանի կառավարության նման քայլերն ուղղված են Հնդկաստանում սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտադրության աշխաուժացմանը, քանի որ վերջին ժամանակները Հնդկաստանը սպառազինության ձեռքբերման խնդիրներ ուներ: Արտասահմանյան մի շարք ընկերություններ «սև ցուցակում» ընդգրկելու ու նրանցից սպառազինություն գնելուց հրաժարվելուց հետո Հնդկաստանը չէր կարողանում ձեռք բերել անհրաժեշտ քանակի արկեր, ինչպես նաև խնդիրներ ուներ ինքնագնաց հաուբիցների գնման հարցում:

Հնդկաստանի «սև ցուցակում» հայտնվել էին մի խումբ արտադրողներ, որոնք, հնդկական կողմի պնդմամբ, անօրինական ճանապարհներով փորձել էին հաղթել Հնդկաստանի հայտարարած սպառազինության գնման մրցույթներում: Սակայն վերջերս Հնդկաստանի կառավարությունը կասեցրեց նաև «սև ցուցակի» գործողությունը:

Ներկայում կառավարության որոշմամբ Հնդկաստանը կշարունակի այդ ընկերությունների հետ համագործակցությունը ու կվերականգնի նրանց իրավունքները սպառազինության մատակարարման մրցույթներում, քանի դեռ Կենտրոնական հետախուզական բյուրոն չի ապացուցել այդ ընկերությունների մեղավորությունը: Միաժամանակ պայմանագրերի կատարումը վերականգնելու նպատակով Հնդկաստանի կառավարությունը պաշտպանության նախարարությունից խնդրել է տրամադրել կիսատ մնացած պայմանագրերի մասին տեղեկությունները:

2 responses to “Հնդկաստանը հեշտացնում է ռազմական նշանակության արտադրությունը արտասահմանյան ներդրումների համար

  1. Pingback: Հնդկաստանը վերագործարկում է սեփական ՀՄՄ-ի ստեղծման ծրագիրը | Ռազմ.info

  2. Pingback: Հնդկաստանը բացում է ռազմական արդյունաբերությունն արտասահմանյան ներդրումների համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *