Իրանի անդրադարձն ԻԼԻՊ-ի քայլերի հետևանքով Ադրբեջանի համար ստեղծված սպառնալիքներին

Իրանական աղբյուրների համաձայն՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ)  իսլամիստական խմբավորումը, որը գրավել է ներկայիս Իրաքի հարավարևելյան զգալի հատվածը և մոտեցել է Բաղդադին, լուրջ մտադրություններ ունի ամրապնդվելու նաև ժամանակակից Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում։

Այս մասին հաղորդում է իրանական պետական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Հոդվածի հեղինակը, խոսելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կազմավորման մասին, անդրադարձ է կատարում նաև ադրբեջանցի զինյալների թեմային։

Մասնավորապես ասվում է. «1996-ին Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այս երկրի իսլամական կուսակցությունը լուրջ խնդրի առջև կանգնեց. դրա անդամների մի մասը ձերբակալվեց, իսկ մի մասն էլ հարկադրված էր լքել Ադրբեջանը։ Քանի դեռ Ադրբեջանում իսլամական կուսակցության համար բարենպաստ մթնոլորտ չի ստեղծվել, ԻԼԻՊ-ն ու այլ իսլմիաստական սալաֆիական խմբավորումներ էլ ավելի են ամրապնդելու երկրում իրենց դիրքերը»։

Հեղինակը շեշտում է՝ ԻԼԻՊ-ն Ադրբեջանում ունի հարյուրավոր անդամներ, որոնց մեծ մասն իրեն դրսևորել է Սիրիայի մարտերում, այժմ էլ գործունեություն է ծավալում Իրաքում։

Նկատենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

One response to “Իրանի անդրադարձն ԻԼԻՊ-ի քայլերի հետևանքով Ադրբեջանի համար ստեղծված սպառնալիքներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 6-12 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *