Դոնեցկում խոցել են Ուկրաինայի ԶՈւ ուղղաթիռ. 14 զոհվածների թվում կա նաև գեներալ

Դոնեցկի շրջանում 2014-ի մայիսի 29-ին տեղի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է խոցել Ուկրաինայի զինված ուժերի Մի-8 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 14 զինվորկան, որոնց թվում նաև ազգային գվարդիայի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Կուլչիցկին։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Ունիան լրատվական գործակալությունը։

Ուկրաինայի ԶՈւ Մի-8 ուղղաթիռը՝ խոցվելուց առաջ

Ուկրաինայի ԶՈւ Մի-8 ուղղաթիռը՝ խոցվելուց առաջ

Գեներալի զոհվելու տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը՝ ելույթ ունենալով Գերագույն Ռադայում։

Լրատվական գործակալությունը մեջբերել է նաև դեպքի վայրում աշխատող ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի վկայությունը ով, դեպքի ականատեսն է։ Նա նշել է, որ ուղղաթիռը խոցել են թռիչքից մի քանի րոպե անց՝ հավանաբար Կարաչուն բնակավայրի մերձակայքում։ Բաբչենկոյի վկայությամբ եղել է 2 պայթյուն՝ մեկը օդում, իսկ երկրորդը՝ խոցված ուղղաթիռի վայր ընկելիս։

Նշված տեղեկությունից կարելի է եզրակացնել, որ Մի-8 ուղղաթիռը հավանաբար խոցել են դյուրակիր զենիթահրթիռային համալիրով։

Նշենք նաև, որ Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերն այսօր հայտնել էին նաև խոցված 2-րդ ուղղաթիռի մասին, սակայն տեղեկությունն այս մասին դեռևս հաստատված չէ։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի արևելյան Դոնեցկ և Լուգանսկ շրջաններում արդեն երկրորդ ամիսն է ինչ ընթանում է զինված հակամարտություն ուժային կառույցների և տեղի բնակիչներից կազմված ինքնապաշտպանական ուժերի միջև։

Ծավալվող իրադարձություններին կարող եք հետևել նաև թարմացվող լրահոսով։

2 responses to “Դոնեցկում խոցել են Ուկրաինայի ԶՈւ ուղղաթիռ. 14 զոհվածների թվում կա նաև գեներալ

  1. Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 29 | Ռազմ.info

  2. Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 31 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *