Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։
Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`
18:50-Դոնեցկի ոստիկանությունը տեղեկացնում է, ար անցնցող օրերին քաղաքային հիվանդանոցներ են տեղափոխվել ընդհանուր առմամբ 7 խաղաղ բնակիչ, որոնց մոտ եղել են հրազենային, ինչպես նաև բեկորային վնասվածքներ։ Նրանցից 2-ը տուժել են այսօր առավոտյան՝ հայտնվելով օդանավակայանի շրջանում այն ժամանակ, երբ ծավալվել է փոխհրաձգություն։
16։25-Դոնեցկի քաղաքային իշխանությունները հերքել են ուկրաինական լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե կատարվում է քաղաքի բնակչության տարհանում
15:50-Արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչկաական գործողությունների շտաբից լրագրողներին հայտնել են՝ հաջողվել է ոչնչացնել ինքնապաշտպանական ուժերի Նոնա ինքնագնաց հրետանային կայանը, որը դարձել էր գլխացավանքի մեծ պատճառ ուժայինների համար։
15։20-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը լրատվամիջոցներին հայտնել է, որ կիևյնան իշխանությունները ինքնապաշտպանական ուժերի նկատամբ կարող են գրանցել ռազմական հաջողություն միայն ավիացիայի լայնամասշտաբ կիրառման դեպքում։ Նա նշել է սակայն, որ չի կարծում, թե ուժայինները գնան այդ քայլին, քանի որ ուկրաինացի անփորձ օդաչուների պարագայում դա կնշանակի մեծաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Բորոդայը զարմանալիորեն հավելել է, որ ավիացիան միակ բանն է, ինչին հակադարձելու միջոցներ ինքնապաշտպանական ուժերը չունեն։ Նկատենք՝ չի բացառվում, որ Բորոդայի այս հայտարարությունը լինի խայծ ուժայինների համար, քանի որ ուղղաթիռների խոցման դեպքեր ճգնաժամի ընթացքում մեկ անգամ չէ, որ գրանցվել են։
14:40-Հայնտի է դարձել. որ մայիսի 29-ին Սլավյանսկում զոհվել է ինքնապաշտպանական ուժերի այն մարտիկը, ում հաջողվել էր հենց նույն օրը խոցել Ուկրաինայի ԶՈւ Մի-8 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել էր նաև ազգային գվարդիայի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Կուլչիցկին։ Նրան հուղարկավորել են այսօր։
14:10-Կիևյան իշխանությունների համակիրներից կազմված Դոնբաս գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն հայտնել է, որ ներկայումս ընթանում են ստորաբաժանման համալրման և վերականգնման աշխատանքները։ Նա նշել է, գումարտակի՝ նոր որակով հանդես գալու համար անհրաժեշտ է 400 սաղավարտ, զրահաբաճկոն, ծնկակալ և այլ լրակազմ։ Նշված թվերից կարելի է ենթադրել, որ գումարտակի անձնակազմը լինելու է շուրջ 400 հոգանոց։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնբաս գումարտակն ընկել էր ինքնապաշտպանական ուժերի դարանի մեջ, ինչի հետևանքով դարձել էր անմարտունակ, քանի որ զոհվել կամ վիրավորվել էր ողջ անձնակազմի գրեթե կեսը։
13։15-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը պնդում են, որ շրջանում ուժայիններից բացի, գործում են նաև օտարազգի վարձկաններ։ Որպես ասվածի վկայություն նշվում է, որ իրականացվող ռադիոհետախուզության ընթացքում եթերում խոսում են մարդիկ՝ «մաքուր անգլերենով»։
12։30-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները խիստ կոչ են արել բնակչությանը հեռու մնալ միջազգային օդանավակայանից և «Մետրո» հիպերմարկետից, քանի որ այդ շրջաններում աշխատում են ուժայինների դիպուկահարենրը։ Հիշեցնենք, որ նախօրեին թալանել էին «Մետրո» հիպերմարկետի դոնեցկյան մասնաճյուղը ու հավանաբար թալանի մասսայականացումը կանխելու համար տեղանքում աշխատում են «պատժիչ ստորաբաժանումներ»։
11։50-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել Լուգանսկի շրջանում տեղակայված սահամանապահ մի քանի ուղեկալ։ Սահմանապահներին հաջողվել է հետ մղել հարձակումները։ Փոխհրաձգության ժամանակ նրանցից 4-ը վիրավորվել է։ Միևնույն ժամանակ, սահմանապահ ծառայությունից տեղեկացրել են, որ Լուգանսկի շրջանի սահմանապահ անցակետերն ու ուղեկալները կուժեղացվեն և կստանան լրացուցիչ համալրում։
11:00-Վաղ առավոտից վերսկսվել է փոխհրաձգությունը Դոնեցկի շրջանի տարբեր հատվածներում։ Ականատեսները հայտնում են, որ երկնքում է ուկրաինայի զինված ուժերի ուղղաթիռը (ուղղաթիռի տեսակը չի հստակեցվում)։ Միևնունյն ժամանակ, կան տեղեկություններ, որ կրկին մարտեր են ընթանում Դոնեցկի օդանավակայանի շրջանում։ Նշենք, որ այժմ այն վերահսկում են ուժայինները։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։
Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։